Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ըստ Միրզոյանի՝ Բաքուն, նորանոր պահանջներ առաջ քաշելով, չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ նորանոր պահանջներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Երևանն աջակցել է Բաքվին հյուրընկալել Կլիմայական համաժողովը, ուստի հիմա ճիշտ ժամանակն է՝ փակելու հակամարտության էջը։

«Չնայած մարտահրավերներին, լարվածությանը, Հայաստանի տարածքների վրա հարձակումներին՝ վերջին 2-3 տարում հսկայական աշխատանք է կատարվել։ Հայկական կողմը բանակցություններում շատ կառուցողական է։ Այստեղ կա և՛ լավ, և՛ վատ լուր։ Լավն այն է, որ մենք ադրբեջանական կողմի հետ կարողացել ենք որոշ հաջողությունների հասնել։ Օրինակ՝ վերջերս մենք ընդունեցինք երկու երկրների միջև առաջին իրավական փաստաթուղթը՝ սահմանագծման կանոնակարգը։ Մենք համաձայնել ենք, որ գործընթացի հիմքում պետք է լինի Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչը որոշակի ձեռքբերում է։ Դա նշանակում է, որ մենք սահման ունենք Ադրբեջանի հետ։ Վատ լուրն այն է, որ մենք գրեթե ավարտել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, բայց չենք ստորագրում այն», - ասել է նախարարը։