Բացել լրահոսը Փակել լրահոսը
987
A A
Հասարակություն

Վայոց ձորում ծառը կտրելու ժամանակ դրա մի հատվածն ընկել է տղամարդու վրա. մահացել է

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147 կմ հատվածում՝ դեպի Ջերմուկ տանող գոտում՝ «Դարբ» գետի ափին, տղամարդու դի կա ու վրան էլ՝ կտրած ծառ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված հատվածում՝ կտրած հաստաբուն ծառի տակ, հայտնաբերել են տղամարդու մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ծառը կտրելիս է եղել էլեկտրական սղոցով, երբ այն ընկել է իր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։