Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-10-01 190554
A A
Հասարակություն

«Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել տարիներ առաջ ինքնաձիգով «Շենգավիթցի Կյաժ Աշոտի» կյանքը խլած «Կոկո»-ն

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որոշ ժամանակ բուժում է ստացել նշված բժշկական կենտրոնում և եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության տակ: Այսօր նրան իջեցրել են 1-ին հարկ, որպեսզի հերթական բուժզննումը անցնի, և նա, ով եղել է անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, լուսամուտից դիմել է փախուստի:

Իսկ այսօր փախուստի դիմած «Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ 2021 թվականի մայիսի 14-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել էին «Պռոշյանի շաուրմա» հատուկ օպերացիան:

Քրեական ոստիկանությունում և ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում հայտնի «Շենգավիթցի Կշաժ Աշոտի» սպանության գործով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվողներ, «Թալին» մականվամբ 31-ամյա Տիգրան Հակոբյանն ու «Համուլիկ» մականվամբ 22-ամյա Համլետ Թորոսյանը Պռոշյան սովխոզի հատվածներից մեկում են:

Ոստիկանները տաք հետքերով Պռոշյան սովխոզում բռնել ու վնասազերծել էին նրանց, ովքեր տեղափոխվել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվելու էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: