Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կալանավորվել
A A
Հասարակություն

Բժշկական կենտրոնից կալանավոր է փախել

«Ա1+»-ի տեղեկություններով այսօր Արթմեդ բժշկական կենտրոնից փախել է կալանավորված քրեական հեղինակություն Կոկո Ալավերդյանցին՝ Կոնստանտին Հունանյանը ։

Վերջինս մեղադրվում է 2020թ․ «Կյաժ Աշոտին» սպանելու մեջ։

Կոկոն Արթմեդ հիվանդանոցում էր օրեր շարունակ որոշակի բուժումներ ստանալու պատրվակով։

Ընդ որում կալանավորը փախուստի է դիմել հենց դուրս գրման ժամանակ։

«Ա1+»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել նաև Քրեակատարողական վարչությունից, բայց այդ գերատեսչության հանրային կապերի ծառայությունը աշխատանքային ժամին հեռախոսազանգերին չէր պատասխանում։