Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի վարչապետներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին, հայտնում են Կառավարությունից։