A
A
ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել ՀՀ Կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց.
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 27-ին դեսպան Քվինը զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն»,- նշված է հաղորդագրության մեջ։