Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանից երաշխիք չենք ստացել, որ ժողովուրդը կարող է անվտանգ մնալ. Շահրամանյան (տեսանյութ)

Հարուցված բազմաթիվ քրեական գործերն ու ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը կտան պատասխան, թե ովքեր են 44–օրյա պատերազմի մեղավորները։ Այս մասին Արցախյան 44–օրյա տարելիցի օրը Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նրա խոսքով` 44–օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը, իսկ 2023 թվականին կատարվածը դրա հետևանքներն էին։
 
Շահրամանյանն անդրադարձավ այն հայտարարություններին, որ ինքը հայաստանյան ընդդիմության թեկնածուն էր, որը պետք է ստորագրեր Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը։
«Շատ բան են խոսում, մնում է այդ ասվածը հիմնավորվի. ես այն ժամանակ եմ ստանձնել նախագահի պարտականությունները, երբ բոլորը Արցախից հրաժարվել են, և մենք կայացրել ենք որոշումներ` ելնելով իրավիճակից։ Արցախի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը քննարկվել է վերջին օրերին` Արայիկ Հարությունյանի հրաժարականի օրերին։ Ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը` հասկանալով իրավիճակի բարդությունը և չխուսափելով այն պատասխանատվությունից, որ պետք է վերցներ պետական պաշտոնյան։ Ես շատ լավ գիտակցում էի` ինչ է նշանակում ստանձնել այդ պաշտոնը»,– վստահեցրեց Արցախի նախագահը։
 
Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ Արցախի մյուս պաշտոնյաները ձերբակալվեցին, իսկ ինքը` ոչ, Շահրամյանը նշեց, որ այդ որոշումները կայացվել են Ադրբեջանում, իսկ թե ինչու իրեն չձերբակալեցին, դրա պատասխանը ժամանակի ընթացքում բոլորը կիմանան։