Բացել լրահոսը Փակել լրահոսը
756
A A
Հասարակություն

Ծիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորը

Սեպտեմբերի 24-ին, ժամը 07:30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Բ., ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել ձորակում։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակման եղանակով մոտեցրել այն ավտոքարշակին։