A
A
Հանրային սննդի կետում արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ավետյան Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Երևան, Մաշտոցի 5):
Որոշման համար հիմք են ծառայել քաղաքացու ահազանգի հիման վրա Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում պատրաստի արտադրանքից վերեցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Մասնավորապես՝
«Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս» և «Թանձրուկ Բարբիքյու» արտադրատեսակների նմուշները՝ ՄԱՖԱնՄՔ, իսկ «Խոզի շաուրմա»-յի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
«Ավետյան Գրուպ» ՍՊԸ տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հանրային սննդի օբյեկտում արտադրվող նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
Սահմանվել է խախտումների վերացնելու ժամկետ: