Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպե՞ս պայքարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ․ռազմավարությունից մինչև գործողություն․ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ինչպե՞ս պայքարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ․ ռազմավարությունից մինչև գործողություն» թեմայով։
Բանախոսներ՝
✅Արմեն Մկրտչյան՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ
✅Հեղինե Ենգոյան` ՀՀ ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության փորձագետ
✅Սուրեն Նազինյան՝ ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն
 
Հանրային քննարկման է դրվել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների միջոցառումների ծրագիրը։ «Այն մշակվել է նախանշելու համար թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանց օգտագործման դեմ պայքարում ՀՀ կողմից ծրագրվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև հստակեցնելու պետական մարմիններից յուրաքանչուրի դերը թմրամիջոցների դեմ պայքարի գործում»։