Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Բաբայան
A A
Քաղաքականություն

Արևմտյան կամ ռուս-վրաց-իրանական վեկտորներից յուրաքանչյուրի ընտրությունը հանգեցնելու է աշխարհաքաղաքական մյուս կենտրոնի հետ բախման․ Բաբայան

Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հոդվածը․ 

Արևմտյան կամ ռուս-վրաց-իրանական վեկտորներից յուրաքանչյուրի ընտրությունը հանգեցնելու է աշխարհաքաղաքական մյուս կենտրոն(ներ)ի հետ բախման՝ Հայաստանի համար ակնհայտ ծանր հետևանքներով։ Այնինչ, ինչպես նշվել է, պայմանավորված աշխարհագրական դիրքով, Հայաստանը կարող է և պետք է վարի հավասար հնարավորությունների բազմավեկտոր քաղաքականություն՝ ոչ թե նվազագույնի հասցնելու, այլև բացառելու աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկի վերածվելու հավանականությունը։ Նման մոտեցման հիմքում աներկբայորեն ընկած պետք է լինեն այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են՝

 

ա) ՀՀ-ի՝ համակողմանիորեն հաշվարկված և սահմանված ազգային-անվտանգային շահերը,

բ) տարածաշրջանով շահագրգիռ սուբյեկտների ազգային-անվտանգային շահերի հետ հայկական շահերի համադրելիության հնարավորությունը,

գ) հայկական շահերի հիմնավորմամբ տարածաշրջանային և արտատարածաշրջանային սուբյեկտներից յուրաքանչյուրի շահերին հակառակ մյուսների շահերի առաջմղման բացառումը։

Երկարաժամկետ հեռանկարում ՀՀ-ի ապագան սույն հիմնարար սկբունքների հիմքով և հիմնավորմամբ առաջնորդվելու կամքի դրսևորումն է՝ որպես հավասարակշռված, համապարփակ և հարատև խաղաղության ընտրություն։ Մասնավորապես․

  1. Պրոակտիվ դիվանագիտություն Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ վերանայելու Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որպեսզի իրանական և թուրքմենական գազը տարանցվի Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա խողովակաշարով՝ բացառելով կասպյան ավազանի հարստությունների արտահանման մենաշնորհային դիրքը։ Այսինքն՝ դիվերսիֆիկացնել տարածաշրջանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից ու Թուրքիայից և հավասարակշռություն ստեղծել, ինչը միաժամանակ կչեզոքացնի ավելորդ լարվածությունը տարածաշրջանում։ Արևմտյան երկրներն այսպիսով ստանում են միաժամանակ երեք երկրից՝ Ռուսաստանից, Իրանից և Ադրբեջանից, գազ ներկրելու, ըստ այդմ՝ ներկրվող երկր(ներ)ի և գնային քաղաքականության ընտրության հնարավորություն։
  2. ՀՀ-ի իրավազորության ներքո պարզեցված ընթացակարգով Մեղրիի ենթակառուցվածքի բացում, դիցուք՝ Կալինինգրադի մոդելով (որը բխում է այդ թվում՝ Ռուսաստանի, հավաքական Արևմուտքի, Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերից ու առաջնահերթություններից)՝ Արդբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը 1925-26թթ․ քարտեզների իրավական հիմքով ճանաչելու նախապայմանով։
  3. Որևէ երկրի կամ կազմակերպության ռազմաքաղաքական ներկայության բացառում՝ ի հակակշիռ մեկ այլ երկրի կամ կազմակերպության։
  4. Հավաքական մարմիններում ՀՀ-ի անդամակցության սառեցում և նոր մարմինների անդամակցության գործընթացի կասեցում։ Քանի որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը սովորաբար չեն դիտարկվում առանձին-առանձին, այլ որպես մեկ միասնական միավոր, այս երեք երեկրները պետք է նախևառաջ հաջողեն տարածաշրջանային (ներքին) ինտեգրացիոն գործընթացները, իսկ ապագայում վեկտորի ընտրության անհարաժեշտության դեպքում հանդես գան մեկ միասնական մոտեցմամբ։ Իսկ ներքին միասնական մոտեցման բացակայությունը հանգեցնելու է տարածաշրջանային խնդիրների խորացման՝ ստեղծելով պայթունավտանգ իրավիճակ։
  5. Երկկողմ պրոակտիվ բանակցություններ՝ հավասար հնարավորությունների քաղաքականության սկզբունքով․
  • սահմանակից երկրների հետ ինտեգրացիոն-համագործակցային ճանապարհային քարտեզի մշակում, ըստ այսմ՝ իրավապայմանագրային ամրապնդում,
  • տարածաշրջանով շահագրգիռ սուբյեկտների հետ երկկողմ իրավապայմանագրային հարաբերությունների հաստատում։
  1. ՀՀ-ի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ՀՀ-ն ապահովում է ինքնուրույն՝ բոլոր գործընկերների հետ հավասար գործակցային սկզբունքով։
  2. Image preview