A
A
Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից հայտնում են․
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։ Այս այցի ընթացքում դեսպանը տեղեկացվել է ծրագրի ընթացքի մասին՝ տեղում ծանոթանալով ծրագրի կատարողական և տեխնիկական փուլերին։
Այցից հետո Մեհդի Սոբհանին փորձագետների և մասնագետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են էլեկտրահաղորդման գծին և ծրագրի ավարտի արագացմանն առնչվող հարցեր։
Այս նախագիծը, որպես երկու երկրների էներգետիկ որոլտում համագործակցության զարգացման կարևորագույն ծրագրերից մեկը, առանձնահատուկ նշանակությամբ է օժտված: