Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աշխատանքային պայմանագրերի թվայնացում․աշխատանքային խախտումների իրական լուծում, թե կոսմետիկ բարեփոխում (տեսանյութ)

Մեդիա կենտրոնում տեղի կունեցավ քննարկում՝ «Աշխատանքային պայմանագրերի թվայնացում․ աշխատանքային խախտումների իրական լուծո՞ւմ, թե՞ կոսմետիկ բարեփոխում» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Ռուբեն Սարգսյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ✅Վահագն Գրիգորյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ ✅Էլեն Մանասերյան՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Աշխատանքային պայմանագրերի մասին պահանջվող տեղեկությունները մեկ հարթակում ամբողջացնելու և հասանելիություն ապահովելու նպատակով՝ կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։ Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Ինչպե՞ս կանդրադառնա առաջարկվող փոփոխությունը գործատուների վրա, ովքեր հակված են օրենքը խախտելու, աշխատողներին չգրանցելու կամ օրենսդրական պահանջները ոչ պատշաճ կերպով կատարելու: Որո՞նք են թվային պայմանագրերի կառավարման համակարգում տվյալների գաղտնիության և անվտանգության հետ կապված հնարավոր ռիսկերը: