Արմեն Գյուլբուդաղյանցը որակազրկվեց
Այսօր տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստին «Իմպուլս» թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը որակազրկվել է մեկ խաղով, իսկ «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբը տուգանել 50.000 դրամով: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հունիսի 19-ին կայացած «Գանձասար» - «Իմպուլս» խաղին Արմեն Գյուլբուդաղյանցը մրցավարի գործողություններին պարբերաբար միջամտելու համար հեռացվել էր պահեստայինների նստարանից:
Մեկ խաղով որակազրկվել է նաեւ «Շենգավիթ-99» թիմի 12-ամյա ֆուտբոլիստ Արամ Հովհաննիսյանին: Վերջինս «Փյունիկ-Մրգաշատ-99»-ի հետ խաղից հետո մրցավարների հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել: Իսկ ահա «Շենգավիթ-99»
թիմի մարզիչ Էդուարդ Բաղդասարյանը նույն արարքի համար որակազրկվել է պայմանական 4 խաղով, իսկ «Ուլիս» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 5.000 դրամ:
«Գանձասար-97» - «Սիսիան-97» խաղին հյուրերի ֆուտբոլիստ
Նարեկ Հարությունյանի հեռացման համար ՀՖՖ կարգապահական կոմիտեն 3000 դրամով տուգանել է ... Սիսիանի քաղաքապետարանին: