Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայից կունենանք մեկ մեդալ

Սպորտ
59399ca996ab212308599f31187bed55

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի 39-րդ առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող 7 մարզիկներից մեդալի համար կպայքարի միայն 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը:

Վաղը նա եզրափակիչ մտնելու համար կմրցի թուրք բռնցքամարտիկ Ֆաթիհ Քելեշի հետ:
Քառորդ եզրափակիչում մեր բռնցքամարտիկը 22:15 հաշվով հաղթել էր անգլիացի Մարտին Վորդին եւ իր համար նվազագույնը ապահովեց 3-րդ տեղը:

Մեր մյուս մարզիկները անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: