Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյուղացիները մեկ մարդու պես հավաքվել են, ճանապարհը փակել. պահանջը մեկն է՝ նորոգված ճանապարհի լայնեցում (տեսանյութ)

« Եթե մեր ձայնը չհասավ, վերջ, մեր գյուղը քիչ պրոբլեմ ունի՞, սկսած բնական գազից, հիմա էլ սա ,էսքան տարի սպասեցինք, որ սենց լինի վերջը »,-ասում է վարորդներից մեկը: 

Ալավերդու Ակներ գյուղական թաղամասում այսօր՝ առավոտյան բնակիչները փակել են գյուղ մտնող ճանապարհը ,շինարարական ընկերության աշխատակիցներին արգելել որևէ տիպի աշխատանքներ կատարել՝ բարձրացնելով իրենց բողոքի ձայնը Մ6-Ակներ  ճանապարհի  շուրջ 400 մետր հատվածում կատարված շինաշխատանքներից, գրում է Անկյուն+3-ը։