Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ազատ ոճայինները 3 մեդալ նվաճեցին

Սպորտ
2f5490cf7fa376d39804a10f5adf0d87

Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Սերբիայի Զրենյանի քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում երեք մեդալ նվաճեց:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում արծաթե մեդալի արժանացավ 74 կգ քաշային Վահե Թամրազյանը, որը եզրափակիչում զիջեց միայն վրացի Դաթո Մարսագիշվիլիին։

55 կգ քաշային Մաթեւոս Սարոյանը եւ 66 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով: Վճռորոշ մարտերում նրանք հաղթեցին համապատասխանաբար թուրք Մեհմեդ Սոլյերին եւ հունգարացի Ցոմբոր Գուլյասին։

Մեր մյուս չորս ազատ ոճայինները համեստ արդյունքներ ցույց տվեցին:

Թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց 5-րդ տեղը։