A
A
Ակների նորոգված ճանապարհը նեղ է․ մի կողմում ջրատարն է, մյուսում՝ ձորակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱկներ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները գրեթե ավարտվում են, բայց գյուղացիները դժգոհ են: Գյուղի սկզբնամասում ճանապարհի երթևեկելի մասի մոտ 800 մետր հատվածում լայնությունը 4 մետր է.այստեղ երկու մեքենա կողք-կողքի ասֆալտապատ հատվածով անցնել չեն կարողանում: Ճանապարհի մի կողմում ջրատարն է, մյուսում՝ ձորակ:
«Երկու ավտոմեքենա իրար կողքի տեղ չեն տալիս: Որ դիմացից եկող մեքենա է լինում, վարորդներից մեկն ասֆալտից դուրս է գալիս»,-ասում է վարորդ Սուրեն Կոնինյանը: