Զուգադիպություն
1941 թվականի հունիսի 22-ը (երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը) գերմանական ժողովուրդը բոլորովին այլ սպասելիքներով էր դիմավորում: Մասնավորապես, ֆուտբոլասերները անհամբեր սպասում էին Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտ կայանալիք «Շալկե-04» - «Ռապիդ» (Վիենա) խաղին, որի ժամանակ պետք է որոշվեր այդ տարվա ֆուտբոլի չեմպիոնը:
Իսկ ի՞նչ կապ ուներ ավստրիական ակումբը Գերմանիայի առաջնության հետ: 1938 թվականին Գերմանիան բռնի կերպով իրեն էր միացրել Ավստրիային, իսկ վերջինիս ուժեղագույն թիմերը նույնպես բռնի ձեւով մասնակցում էին նորաստեղծ երկրի առաջնությանը:
«Շալկե-04» - «Ռապիդ» (Վիենա) հանդիպմանը ներկա է եղել 100 հազար հանդիսական, իսկ խաղն ավարտվել է ավստրիացի ֆուտբոլիստների հաղթանակով` 4:3, չնայած սկզբում նրանք պարտվում էին 0:2 հաշվով: Հանդիպումից հետո «Շալկե-04»-ի խաղացողները իրենց պարտության մեջ մեղադրում են մրցավարներին եւ հրաժարվում են մասնակցել չեմպիոնների պարգեւատրման արարողությանը: