Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (31)
A A
Բիզնես

ProArt P16. Կրեատիվ գաղափարներ իրագործելու նոթբուք ASUS-ից

Երբ խոսքը վերաբերում է ստեղծագործական առաջադրանքների համար նախատեսված նոթբուքի ընտրությանը, կարևոր է հաշվի առնել դրա հզորությունը, գրաֆիկական հնարավորությունները և պատկերի որակը: Ժամանակակից օգտատերերը նախընտրում են սարքեր, որոնք հեշտությամբ կարող են հաղթահարել տեսանյութերի խմբագրումը և լուսանկարների մշակումը:

Նման նոթբուքը պետք է ունենա բարձր արտադրողականություն, որպեսզի հեշտությամբ կարողանա կառավարել հսկայական քանակությամբ տվյալներ և բարդ առաջադրանքներ:

Հենց այս առաջադրանքների համար ASUS-ը ստեղծել ProArt նոթբուքերի շարքը, որը հատուկ նախագծված է դիզայներների, տեսա և ֆոտո բովանդակության և այլ ստեղծագործական ոլորտների մասնագետների համար։ Այս շարքի ամենավառ օրինակներից է ProArt P16-ը։ Այս սարքը համատեղում է հզոր տեխնիկական բնութագրերը, գերազանց OLED էկրանը, AI ֆունկցիոնալությունը և անհավանական շարժունակությունը:

Եկեք հասկանանք, թե ինչով է ProArt P16-ն առանձնանում այլ մոդելների շարքում:

Ժամանակակից նյութերը և էլեգանտ դիզայնը

Ստեղծագործել սիրող մասնագետնետի համար նոթբուքը դասական, սև գույնի ոճային սարք է: Սարքն ունի փայլատ մակերես, իսկ կափարիչի վրա միակ դիազեյնարական լուծումը ProArt տարբերանշանն է:

ProArt P16-ի բարակ մետաղական կորպուսը՝ ընդամենը 14,9 մմ հաստությամբ և 1,85 կգ քաշով օգնում է այն հեշտությամբ օգտագործել տարբեր իրավիճակներում, իսկ դիմացկուն կրունկը ապահով ֆիքսում է էկրանը ցանկալի դիրքում: Ստեղնաշարի ձախ և աջ կողմերում տեղադրված բարձրախոսները լրացնում են էրգոնոմիկ ստեղնաշարը և հարմարավետ թաչփադը:

Ի՞նչով է այն տարբերվում նախորդ սերնդի մոդելներից: Դա հնարավոր չէր լինի առանց AI տեխնոլոգիաների: Սարքը հագեցած է հատուկ Copilot ստեղով՝ AI-ի օգնականին արագ «կանչելու» համար, ինչպես նաև բացառիկ DialPad-ով՝ վիրտուալ կարգավորիչով, որը տեղակայված է թաչփադի վրա՝ համատեղելի հավելվածներում տարբեր հրամանները արագացնելու համար:

Բարձր արտադրողականություն «ծանր» ծրագրերում 

Zen 5 ճարտարապետության վրա հիմնված AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորը 2024 թվականի առաջադեմ լուծումներից մեկն է: Իր 12 միջուկներով և մինչև 5,1 ԳՀց արագություն ձեռք բերելու ունակությամբ, այս պրոցեսորն ապահովում է հիանալի արտադրողականություն: Բայց դրա հիմնական առանձնահատկությունը ներկառուցված նեյրոնային պրոցեսորն է, որն աշխատում է 50 TOPS արագությամբ: Սա շատ ավելի արագ է դարձնում AI-ի հետ աշխատանքը, ինչը հատկապես օգտակար է ստեղծագործական առաջադրանքների համար: Այսպիսով, Adobe, Autodesk, Blackmagic Design և այլ պրոֆեսինալ ծրագրերի հետ աշխատողներին Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորն առաջարկում է կայունություն և բարձր արագություն:

Եվ, իհարկե, հզոր NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկա՝ ամենախստապահանջ նախագծերը հաղթահարելու համար:

Ի՞նչու է այս գրաֆիկական քարտը լավ ընտրություն ժամանակակից բովանդակություն ստեղծողների համար: NVIDIA GeForce RTX 40 Series-ը հատուկ նախագծված է AI-ի դարաշրջանի համար և հագեցած է հատուկ ապարատային բաղադրիչներով՝ Tensor Cores-ով: Նրանք զգալիորեն բարելավում են ստեղծագործական ծրագրային ապահովման և խաղային շարժիչների աշխատանքը:

Հովացման համակարգ

Ամեն նոթբուք չէ, որ կարող է հաղթահարել նման առաջադրանքները առանց գերտաքացման, սակայն ProArt P16-ում օգտագործված են առաջադեմ տեխնոլոգիաներ: Հովացման համակարգը նախատեսված է առավելագույն ինտենսիվ հաշվողական պրոցեսներին դիմակայելու համար՝ ապահովելով սարքի կայուն աշխատանքը առավելագույն հզորությամբ:

Այս համակարգի կարևոր մասն է հանդիսանում Thermal Grizzly հեղուկ մետաղական ջերմային ինտերֆեյսը, որը զգալիորեն բարելավում է ջերմության ցրման արդյունավետությունը: Երեք հզոր օդափոխիչներ՝ բարձրացված օդի հոսքով, աշխատում են փոշու ֆիլտրերի հետ միասին՝ կանխելու գերտաքացումն ու ներքին բաղադրիչները մաքուր պահելու համար: Այս հովացման համակարգը թույլ է տալիս մինչև 70 Վտ ջերմային փաթեթ ունեցող պրոցեսորին և 120 Վտ ընդհանուր ջերմային հզորությամբ գրաֆիկական քարտին աշխատել նույն արտադրողականությամբ, նույնիսկ ամենաբարդ առաջադրանքներ կատարելու դեպքում:

Ամենալավ դիսփլեյը ստեղծագործական գաղափարների համար

Եվ վերջապես, գագաթնակետը՝ 16 դյույմանոց ASUS Lumina OLED էկրանը, որում համալրված են բոլոր ժամանակակից բնութագրերը։ Այս գերժամանակակից OLED էկրանն ապահովում է 100% DCI-P3 կինեմատոգրաֆիկ գունային գամմա՝ այն դարձնելով իդեալական ընտրություն գրաֆիկական դիզայներների և տեսախմբագիրների համար:

Պատկերացրեք, որ դուք գրաֆիկական դիզայներ եք և աշխատում եք կինոնկարի համար նախատեսված գովազդային պաստառ ստեղծելու վրա: Անում եք ամեն ինչ, որպեսզի պատկերի յուրաքանչյուր երանգ լինի հենց այնպիսին, ինչպիսին ռեժիսորն է նախատեսել՝ խորը սև ֆոն, հարուստ կարմիր և կապույտ, որոնք հիանալի կերպով արտացոլում են կինոնկարի մթնոլորտը: Սովորական էկրանի վրա կարող եք բախվել գույների սխալ վերարտադրման խնդրին, երբ, օրինակ, սև երանգն ավելի նման է մոխրագույնի: Այս էկրանով տեսանելի է յուրաքանչյուր դետալ և գույն: Ավելին, գունային գամման կարող է արագ փոփոխվել՝ կախված առաջադրանքից․ առցանց բովանդակության համար sRGB ստանդարտից մինչև կինոնախագծերի համար նախատեսված DCI-P3:

Բացի դրանից, ProArt P16 էկրանն 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս է արձակում, քան ավանդական LCD էկրանները։

Եզակի առանձնահատկությունները ներառում են ծայրահեղ բարձր կոնտրաստի հարաբերակցությունը (1,000,000:1) և 0,2 մվ արագ արձագանքման ժամանակը: Սա նշանակում է, որ նույնիսկ դինամիկ բովանդակություն դիտելիս կամ աշխատելիս պատկերը մնում է պարզ և հարուստ:

Արհեստական բանականությունն առօրյա կյանքում

ProArt P16-ը ոչ միայն բարձր արտադրողականությամբ նոթբուք է, այլև իրական խելացի օգնական, որն ինեգրում է արհեստական բանականությունն առօրյա գործերում: Ավելին, բացի Copilot օգնականի հնարավորություններից, արտադրողներն առաջարկում են բացառիկ ASUS գործիքներ: Արդեն նշված հատուկ AI արագացուցիչը լավ է հաղթահարում նման առաջադրանքները:

ASUS հավելվածները, ինչպիսիք են StoryCube-ը և MuseTree-ն, օգնում են արդյունավետորեն կառավարել թվային ֆայլերը: StoryCube-ն ավտոմատ կերպով դասավորում և պահեստավորում է ձեր լուսանկարներն ու տեսանյութերը: Օրինակ՝ եթե ունեք լուսանկարների հսկայական գրադարան, StoryCube-ն արագ դասավորում է դրանք ըստ կատեգորիաների՝ թույլ տալով հեշտությամբ գտնել անհրաժեշտ ֆայլերը: MuseTree-ն օգնում է ձեզ իրագործել նոր գաղափարներ:

Ստեղծագործական պրոցեսորները կառավարելու համար պատասխանատու է ProArt Creator Hub-ը՝ կառավարման կենտրոնը, որի միջոցով կարող եք անհատականացնել համակարգի կարգավորումները և օպտիմալացնել աշխատանքային գործընթացները: Օգտատիրոջ հարմարավետության համար թաչփադի վրա տեղադրված է ASUS DialPad-ը՝ բացառիկ կարգավորիչը, որը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ աշխատել պրոֆեսիոնալ հավելվածներում:

AI-ի ինտեգրումը զգացվում է նաև առօրյա աշխատանքում․ գաղտնիության և տվյալների անվտանգության համար գործում է տեսազանգերի ժամանակ խելացի աղմուկի նվազեցման գործառույթը, էկրանի ադապտիվ մթեցումը և ավտոմատ բլոկավորումը։

Բացի դրանից, Windows-ի մինչև Copilot+ PC մակարդակ ապագա թարմացումների դեպքում նոթբուքում հասանելի կլինի AI գործառույթների լայն շրջանակ, ինչպիսիք են Recall խելացի որոնումը, Live Captions-ը՝ տարբեր լեզուներից թարգմանությունը և շատ այլ գործառույթներ:


Սարքերի միացում և WiFi

ProArt P16-ը համալրված է արտաքին սարքերի ունիվերսալ միացման համար ինտերֆեյսերի ժամանակակից հավաքածուով: Դրանք ներառում են HDMI 2.1 FRL և USB 3.2 Gen2 Type-A պորտերը, որոնք առաջարկում են տվյալների փոխանցման բարձր արագություն և տարբեր սարքեր միացնելու հնարավորություն: Հատուկ ուշադրության է արժանի USB4 ինտերֆեյսը, որը ներկայացված է USB-C միակցիչով: Այս պորտն ապահովում է վիդեո ելք դեպի արտաքին մոնիտոր, սարքի ավելի արագ լիցքավորում և տվյալների փոխանցման մինչև 40 Գբիտ/վ արագություն, ինչը հատկապես օգտակար է մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատող մասնագետների համար:

Հիշողության քարտերի հետ աշխատելու համար տրամադրվում է SD Express 7.0 ֆորմատի քարտ ռիդերտ: Միացեք անլար ցանցերին՝ օգտագործելով ներկառուցված Wi-Fi 7 ադապտերը։ Այն գերարագ միացումների համար, ինչը հատկապես կարևոր է ամպային ծառայությունների և մեծ ֆայլերի հետ աշխատելիս:

Ամփոփում

ProArt P16-ը ստեղծելիս արտդարողները հաշվի են առել ամեն օր գրաֆիկայի, վիդեո և դիզայնի հետ աշխատող մասնագետների կարիքները: Հզոր պրոցեսորը և գրաֆիկական քարտը, որոնք հատուկ նախագծված են AI դարաշրջանի համար, թույլ են տալիս աշխատել ավելի արագ և արդյունավետ: OLED էկրանի հիանալի գունային վերարտադրությունն ապահովում է յուրաքանչյուր պատկեր ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է:

Բացի հզոր բաղադրիչներից և շարժականությունից, այս նոթբուքն առաջարկում է եզակի գործիքների մի շարք, որոնք բարդ առաջադրանքները վերածում են զվարճանքի: Եթե փնտրում եք բարձրորակ էկրանով սարք ստեղծագործելու համար, ապա ProArt P16-ը հիանալի ընտրություն է: Այն իր վրա կվերցնի բարդ առաջադրանքները, որպեսզի կարողանաք կենտրոնանալ ստեղծագործելու վրա: