Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Իսրայելցիները բողոքում են Նեթանյահուի դեմ, երկրում զանգվածային ցույցեր են (տեսանյութ)

Իսրայելի դատարանը որոշում է կայացրել դադարեցնել համընդհանուր գործադուլը։ Երկրի գլխավոր արհմիության ներկայացուցիչները գործադուլ են հայտարարել՝ ի նշան համերաշխության ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից առեւանգված պատանդների ընտանիքներին։ Նրանք վարչապետ Նեթանյահուին և նրա կաբինետին կոչ են անում դադարեցնել կրակը Գազայի հատվածում։ Նախօրեին Իսրայելում ողջ երկրում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կառավարության։