Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալիեւ
A A
Քաղաքականություն

Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պաշտոնական Երևանը «հապաղում է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում» և «անտարբերություն է ցուցաբերում տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում»։

«Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու։ Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զենքեր է գնում Ֆրանսիայից, այլ արևմտյան երկրներից, իր տարածքում երրորդ կողմերի հետ անցկացնում է զորավարժություններ»,- այսօր այդ մասին ասել է Ալիևը ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական խմբի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը նաև նշել է, թե Հայաստանը երկակի վերաբերմունք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցին։ «Եթե հակամարտությունն անցյալում է, և Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա ի՞նչ կարիք կա պահպանել Մինսկի խումբը, որն անցյալի մնացորդ է»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։