Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները․ ի՞նչ լուծումներ է առաջարկում ռազմավարությունը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲանախոսներ՝ ✅Դավիթ Խաչատրյան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ✅Տիգրան Ջրբաշյան` «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր, կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար ✅Արտակ Մարկոսյան՝ ժողովրդագրագետ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Փաստաթղթով առաջին անգամ սահմանվում են 2024-2040 թ․ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը, ոլորտային առաջնահերթություններն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզը։ «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության ընդունումը պայմանավորված է ՀՀ ներկա ժողովրդագրական իրավիճակով, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Ծնելիության մակարդակի գործող ցուցանիշներով չի ապահովվում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար ծնելիության գործակիցը անհրաժեշտ է որ լինի 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք՝ միտված բնակչության երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը»: