Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարը Կոնստանտին Շանավան է

Սպորտ
ed7497b55cd9f2b5e42abf56a9aef4fc

Շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի միանձնյա առաջատար Կոնստանտին Շանավան, որը 4,5 միավոր ունի, սպիտակ խաղաքարերով կմրցի գրոսմայստեր Հրայր Սիմոնյանի հետ, ով իր ակտիվում ունի 4 միավոր: Նույնպիսի արդյունք ունեցող Տիգրան Քոթանջյանը կխաղա Աշոտ Նադանյանի հետ, իսկ Միխայիլ Ուլիբինը ուժերը կչափի 3,5 միավոր ունեցող Սամվել Տեր-Սահակյանի հետ:

Շախմատիստուհիներից առավել հաջող են հանդես գալիս ԱՄՆ ներկայացուցիչ Տաթեւ Աբրահամյանը, ռուսաստանցիներ Մարիա Կուրսովան եւ Իրինա Տուրովան, որոնք վաստակել են 3-ական միավոր:

Մինչեւ 16 տարեկան շախմատիստների հաշվարկով լավագույն արդյունք ունեն իրանցի Իդանի Պույան, ռուսաստանցի Դանիլ Դուբովը եւ մեր Արամ Պլուզյանը` 3,5-ական միավոր: