Բացել լրահոսը Փակել լրահոսը
05618900
A A
Հասարակություն

Ստամբուլում գողացել են հայկական եկեղեցու խաչը (տեսանյութ)

Օգոստոսի 24-ին գողացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել է:

Այժմ նա գտնվում է կալանքի տակ: Նրան «տաճարից գողություն» անելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

Նա խոստովանական ցուցմունքի ժամանակ նշել է, որ գողացած խաչը տալու էր իր սիրելիին։