Բացել լրահոսը Փակել լրահոսը
456661045_480423761620398_335158083541637081_n
A A
Պաշտոնական

Վնասներ՝ քամու հետևանքով

Օգոստոսի 25-ին, ժամը 20:58-ից Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Մալաթիայի փողոցում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ծառը կոտրվել և ընկել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։
 
Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։