A
A
Փլուզվել է կիսակառույց շինության պատ․ կա զոհ
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 25-ին, ժամը 21:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում քամուց կիսակառույց շինության պատը փլուզվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ավտոմեքենայում կա քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ կիսակառույց շինության պատը փլուզվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի (ծնված 1991 թ․)
Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։