Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-08-25 082926
A A
Հասարակություն

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է

Ռուս-ֆրանսիացի միլիարդատեր, Telegram-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը ձերբակալվել է շաբաթ երեկոյան՝ Փարիզից դուրս գտնվող Բուրժե օդանավակայանում․ հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Դուրովը ճամփորդում էր իր անձնական ինքնաթիռով, ձերբակալվել է Ֆրանսիայում ոստիկանության նախնական հետաքննության շրջանակներում:

Ըստ աղբյուրների՝ հետաքննությունը վերաբերում է Telegram-ում բովանդակության մոդերացիայի բացակայությանը, որը թույլ է տալիս հանցավոր գործունեություն ծավալել հավելվածում։