Բացել լրահոսը Փակել լրահոսը
fotoram_io_9.thumb
A A
Հասարակություն

Արզնի-Շամիրամ ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի վարչական տարածքում՝ Արզնի-Շամիրամ ջրատարում, հայտնաբերվել է դի. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները Կոշ գյուղի ոռոգման համակարգի ջրատարից (ջրամբար), դուրս են բերել կնոջ դի:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: