Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Պաշտոնական

3 օր որոնելուց հետո Գուգարքի բնակչուհուն հայտնաբերել են՝ ոտքը կոտրած վիճակում

Օգոստոսի 20-ին, ժամը 07։18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչներից մեկը օգոստոսի 19-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում մեկնել է մոտակա հանդամաս և չի վերադարձել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է օգնություն։

Օգոստոսի 20-23-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Օգօստոսի 23-ին, ժամը 13։40-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղից տեղեկատվություն է ստացվել, որ Գուգարքի գծանցի մոտակայքում աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են ոտքի կոտրվածքով կին։

Պարզվել է, որ հայտնաբերված կինը որոնվող Ս․ Դ․-ն է (ծնված 1953 թ․)։

Փրկարարները Ս․ Դ․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։