Բացել լրահոսը Փակել լրահոսը
0-02-05-a181dce49da0afca0bb94f67c6e80b8fa79a8d4a0433ba8db3fb2a2aa280218b_159bc76e39323b39
A A
Պաշտոնական

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. ահազանգ է ստացվել

Այսօր ժամը 14:10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի 22-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղանիստ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում կայանած «JCB» մակնիշի տրակտորի սրահում. պայթյուն չի գրանցվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ 14:37-ին: Այրվել է տրակտորի սրահը։