Բացել լրահոսը Փակել լրահոսը
456381494_883045983848755_3039433853468506210_n
A A
Պաշտոնական

Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը և «Ֆոլքսվագեն» ու «Բիդ» մեքենաները

Օգոստոսի 22-ին, ժամը 20.32-ին, ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել։
 
Դեպքի վայր ենք մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։ Պարզվել է, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը և «Ֆոլքսվագեն» ու «Բիդ» մեքենաները:
 
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
 
Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։