Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը` միանձնյա առաջատար

Սպորտ
98e86de9ea701194237f801ba265839e

Հայաստանի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Բուդապեշտում ընթացող շախմատի Դյորդ Մարքսի հուշամրցաշարի կանանց մրցումների 4-րդ տուրում հաղթելով Էսթեր Դուդաշին, վաստակեց 3 միավոր եւ սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը:

Նրան հավասար ընթացող Ալինա Կաշլինսկայան այս տուրում ոչ-ոքի խաղաց Աննա Շարեւիչի հետ եւ ետ մնաց Լիլիթից:

5-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով կհանդիպի հենց ռուսաստանցի շախմատիստուհու հետ: