Բացել լրահոսը Փակել լրահոսը
dc6e42543eefc3bae6133dedd1317346_1724243037_v2.thumb
A A
Պաշտոնական

Երեկվանից որոնվող 22-ամյա ՌԴ քաղաքացու մարմինն ու հեծանիվը հայտնաբերվել է Մարմարիկ ջրամբարի հարևանությամբ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ՝ օգոստոսի 20-ին, ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի, և հայտնել, որ առավոտյան՝ ժամը 09:20-ից, իրենց ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի 22-ամյա Մարկ Լարինի մասին տեղեկություններ չունեն: Վերջին անգամ նրան տեսել են Մարմարիկ ջրամբաարի հարևանությամբ:

Ողջ գիշեր փրկարարները, ոստիկաններն ու պարեկները որոնողական ախատանքներ են իրականացրել, որոնք տևել են մինչև գիշերը ժամը 23:00-ն, ապա մթնելու պատճառով աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ից:

Քիչ առաջ Հրազդանի փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: