Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԷՑ
A A
Հասարակություն

Աբովյանի մարզադաշտի էլեկտրամատակարարման պատասխանատուն ՀՖՖ–ն է. ՀԷՑ–ի հայտարարությունը

Հ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` անդրադառնալով օգոստոսի 20-ին «Նոա» – «Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման խնդրին։
 
«Մարզադաշտում էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով: Չնայած այն հանգամանքին, որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ–ի պատասխանատվության գոտուց` ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ մարզադաշտում էլեկտրամատակարարումը դադարեցվել է ժամը 21:30–ին, իսկ 21:46-ին այն վերականգնվել է։