Օրացույց․ 18-ը օգոստոսի․ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Իջեւան՝ Փաշինյանի հարազատներին հանդիպելու համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1994-ի օգոստոսի 18-ին վախճանվում է 130-րդ Ծայրագույն պատրիարք, Նորին Սուրբ Օծություն, Տեր Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը ։Նա կաթողիկոս էր ընտրվել վախճանից 49 տարի առաջ, 1955-ին։ Նա անկախ Հայաստանում առաջինն է արժանացել Հայաստանի Ազգային հերոսի կոչմանը։
1997-ի օգոստոսի 18-ին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանգստացնում է լրագրողներին՝ քաղաքական կյանքում լուրջ իրադարձություններ չեն սպասվում։ Բագրատյանը վստահեցնում է, որ մեր քաղաքական կյանքը մեռնում է, քանի որ կոնցեպցիա չկա, ընդդիմությունն էլ նմանվում է իշխանություններին։ Մարդը դժգոհ չէ նոր վարչապետ Ռոբերտ Քոչարյանից, փոխարենը նրան ափերից հանում է դատաիրավական ոլորտը.
Նույն օրը Հայաստանում է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աբդուլովը ։Նրա թատրոնը Հայաստանում երեխաների համար կներկայացնի, իր բառերով, մանկական քաղաքական ակցիա՝ «Բրեմենյան երաժիշտները» մյուզիքլը, որից ստացված հասույթը կտրամադրվի Հայաստանի մանկատներին 1997-ի այս օրերին «Ռազմագիտություն» առարկան վերադառնում է դպրոց։ Հանրապետական հավաքակայանում հավաքվել են տարբեր զորամասերի ներկայացուցիչներ, որոնք պետք է պատրաստեն ռազմագիտության ուսուցիչների, որպեսզի բանակը համալրեն հոգեպես «վառ դաստիարակված երեխաներ»։
1998-ի այս օրը հայտնի է դառնում, որ սեպտեմբերի վերջին կվերագործարկվի «Արուսը»։ Դա հայկական արագացուցիչի ռուսերեն հապավումն է։ Արուսը 10 տարի անգործության էր մատնվել ֆինանսների բացակայության եւ գիտնականների արտագաղթի պատճառով։ Հիմա կառավարությունը փող է գտել։ Բայց արագացուցիչի ապագան, միեւնույն է, անորոշ է. Պետական համերգասրահներում ռաբիս երաժշտություն չպետք է հնչի ։
Մշակույթի նախարարության ազգային մշակույթի զարգացման եւ տարածման վարչության պետ Արթուր Շահնազարյանն ասում է, որ ստեղծվել է կոմպոզիտորների խորհուրդ, որը կհետեւի ազգային երաժշտության տարածմանը եւ ծրագրեր կմշակի։ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը 2000 թվականի այս օրը լրջորեն դժգոհում է Երեւանի բյուջեի ձեւավորման մեխանիզմներից։ Փոխարենը ինչքան լավ էր վիճակը 1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ։ Նա արդեն մեկ տարվա քաղաքապետ է եւ ասում է, որ քաղաքապետարանը այդ ընթացքում միայն պարտքեր է կուտակել Նույն օրը Հայաստանի վերամշակող գործարաններն սկսում են մթերել բանջարեղեն, մասնավորապես, լոլիկ ։Արտաշատի պահածոների գործարանն ի վիճակի է մթերել ցանկացած քանակի բերք։ Իհարկե, շուկայականից ավելի ցածր գներով։ Այստեղից գյուղացուն տալիս են նաեւ կանխավճար վար ու ցանքսն իրականացնելու համար, որը գյուղացին պարտավոր է վերադարձնի; 2000 թվականի այս օրը «Հոկտեմբերի 27 հասարակական վերահսկողության հանձնաժողովը» դժգոհում է, թե ինչու՞ է կարճվել 5 մեղադրյալների գործը։ հանձնաժողովի նախագահը պահանջում է վերսկսել կարճված գործերի քննությունը։ Ալեքսան Հարությունյանի պաշտպանը կոշտ է հակադարձում այդ պահանջին Նույն օրը դատարանում հոկտեմբերի 27-ի գործով տուժողների իրավահաջորդները սկսում են հիմնական մեղադրյալ Նաիրի Հունանյանի հարցաքննությունը ։Հունանյանը չի հիշում, թե քանի անգամ եւ որտեղից է կրակել Յուրի Բախշյանի վրա։ Նա ժխտում է, որ վերջինիս վրա արձակել է նաեւ ստուգողական կրակոց։ Նա մտադիր էր Բախշյանին հետագայում օգտագործել պետական ծառայության մեջ։
2003-ի օգոստոսի 18-ին Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը դեմ է արտահայտվում բուժհիմնարկների սեփականաշնորհմանը։ Իր հայտարարության մեջ ասված է, որ «բուժհիմնարկների տարերային սեփականաշնորհումը կարող է կաթվածահար վիճակի հասցնել երկրի առողջապահական ոլորտը եւ հանգեցնել սոցիալական դժվարությունների»։
2006-ի այս օրը Հայաստանի կառավարությունը իր թույլատրում է «Հայգազարդ»-֊ին 40 միլիոն դոլարով վաճառել «Նաիրիտ» ընկերության իրեն պատկանող 90 տոկոս բաժնեմասը «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» բրիտանական կազմակերպությանը: Միաժամանակ «Հայգազարդ»-ը ձեռք է բերում «Նաիրիտ-2» ընկերության 100 տոկոս բաժնեմասը՝ 13 միլիարդ 600 միլիոն դրամով:
2009-ի այս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելում է Իջեւան՝ Նիկոլ Փաշինյանի հարազատներին հանդիպելու համար։ Հընթացս նա հանդիպում է մարզի լրագրողներին, որոնց հետաքրքրում է առաջին նախագահի տեսակետը Ղարաբաղյան խնդրի մասին։ «Ղարաբաղը վերջնականապես չկորցնելու միակ տարբերակը իշխանությունների հեռացումն է: Պետք է հեռանա այդ մարդը»,-ասում է Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի մասին: