Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2024-08-18_15-58-18
A A
Պաշտոնական

Բախվել է չորս ավտոմեքենա. կա զոհ

Օգոստոսի 18-ին, ժամը 13։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1958 թ․), երկու «Mitsubishi» և «Vaz» (վարորդ՝ Ռ. Չ., ծնված 1947 թ.) մակնիշների  ավտոմեքենաները. «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։
 
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել երկու «Mitsubishi» և «Vaz» մակնիշների  ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Ռ. Չ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։