Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մոր սպանության մեջ կասկածվող 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է (տեսանյութ)

Օգոստոսի 15-ին, ժամը 9.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին:
Ահազանգով նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 8.55-ին 65-ամյա կնոջը սուր կտրող-ծակող գործիքով սպանել է նույն հասցեում բնակվող 25-ամյա որդին, որն այնուհետև դիմել է փախուստի:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 25-ամյա երիտասարդը ժամը 21.45-ին Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:

Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

`