Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբը և Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան համագործակցության մասին պայմանագիր ստորագրեցին
Աջակցիր «Ա1+»-ին2024թ. օգոստոսի 14-ին, ԻԻՀ զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվեց համագործակցության մասին պայմանագիր:Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը: Իրանի կողմից համաձայնագիրը ստորագրեց ԻԻՀ զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսեյն Սուֆին, իսկ Հայաստանի կողմից՝ ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը:
Այս համաձայնագրի հիմնական նպատակն է դյուրացնել Հայաստանի քաղաքացիների անձնական ավտոմեքենաներով այցը Իրան և «Կառնետ դե Պասաժ»-ի տրամադրումը :
Այս համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է երկու երկրների միջև զբոսաշրջության և տրանսպորտային հարաբերությունների ամրապնդման գործում և կարող է նպաստել Հայաստանի քաղաքացիների զբոսաշրջային ուղևորությունների ավելացմանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային և տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը։
Իրանի դեսպանատուն