Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում ընտրվել են հանձնաժողովների անդամներ
Աջակցիր «Ա1+»-ին
Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Հայտնում է Դատական իշխանությունը։
Քվեարկության արդյունքներով ընտրվեցին՝

Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանն ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ Ջոն Հայրապետյանն ու Դանիել Մխեյանը:

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը և Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը։
Շնորհավորում ենք ընտրված բոլոր անդամներին և մաղթում արդյունավետ աշխատանք։