A
A
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր՝ թաքցված մանկական խաղալիքների և հագուստի մեջ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ հանձնուքը։
Զննության ընթացքում ծառայողները հանձնուքում առկա մանկական խաղալիքների և հագուստի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս, մարտկոց և լիցքավորման սարք։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
Հանրային կապերի բաժին