A
A
Օգոստոսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքում՝
Օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 13-ին կեսօրից հետո, 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի օգոստոսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 39.5°C (2015թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 11.1°C (1982թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 25.5°C