A
A
Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է ավտովթարից տուժած քաղաքացիներին
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է ավտովթարից տուժած քաղաքացիներին
Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և հանդիպել օգոստոսի 11-ին Հերացու փողոցում բեռնատարի և հ.36 ավտոբուսային երթուղու բախման հետևանքով տուժած քաղաքացիներին: Փոխքաղաքապետին տեղեկություններ են ներկայացվել նրանց բուժման ընթացքի մասին: Սարգիս Մադաթյանն անձամբ զրուցել է տուժածների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում: