Բացել լրահոսը Փակել լրահոսը
455031346_10161552556683501_2800033839290987997_n
A A
Սպորտ

Վարազդատ Լալայան Օլիմպիական արծաթե մեդալակիր

այաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 467 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալը: Բրոնզե մեդալի արժանացավ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (461 կգ): Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Լաշա Տալախաձեն (470 կգ):
 
🔝Գերծանր քաշայինների մրցելույթում հիմնական պայքարը, ինչպես միշտ, ծավալվել էր հայ ծանրորդներ Վարազդատ Լալայանի, Գոռ Մինասյանի (Բահրեյն) և վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեի միջև:
 
👌Լալայանը պոկում վարժությունում 2 հաջող մոտեցում կատարեց և կարողացավ գլխավերևում պահել 215 կգ ծանրաձողը: Նույնքան հաջող մոտեցումներով առաջին տեղը զբաղեցրեց գլխավերևում 216 կգ ծանրաձողը պահած Գոռ Մինասյանը, իսկ Տալախաձեն 215 կգ արդյունքով 2-րդն էր:
 
Հրում վարժությունում Լալայանը 2 հաջող մոտեցում կատարեց և գլխավերևում ֆիքսեց 252 կգ ծանրաձողը: Գոռ Մինասյանը ընդամենը 1 հաջող մոտեցում կատարեց և ֆիքսեց 245 կգ-ը: Լաշա Տալախաձեն 255 կգ ծանրաձողը հրեց:
☝️👏Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականի մյուս ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը երկամարտի 398 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը (186+212 կգ):
 
👏89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն էլ զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170+200 կգ):
 
🔚👋Այսպիսով՝ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը Հայաստանի օլիմպիական թիմի համար ավարտված են, մենք ունենք 4 մեդալ. մեր թիմի կազմում ավելի վաղ արծաթե մեդալներ էին նվաճել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել ըմբիշ Մալխաս Ամոյանը: