Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անկանխիկ գործարքներ
A A
Պաշտոնական

2024 թվականին 86.7%-ով ավելացել է անկանխիկ գործարքների քանակը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների  ընթացքում իրականացվել է 404.6 մլն գործարք` 7 տրլն 329.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  42 մլն գործարքով կամ 11.6%-ով, իսկ արժեքային` 953.2 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով:

Այդ թվում` միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների  ընթացքում իրականացվել է 377.4 մլն գործարք` 1 տրլն 571.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 34.6 մլն գործարքով կամ 10.1%-ով, իսկ արժեքային` 112.7 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների  ընթացքում իրականացվել է 78.9 մլն անկանխիկ գործարք` 485.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 36.6 մլն անկանխիկ գործարքով կամ 86.7%-ով, իսկ արժեքային` 154.2 մլրդ ՀՀ դրամով կամ 46.6%-ով:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին