Կառավարությունը գումար է հատկացրել Երևանի 15 մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման համար
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարության՝ մինչև 2026 թ․ առնվազն 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում գործադիրի այսօրվա նիստում որոշում է կայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ միջոցներ հատկացնելով Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավմանը:
Ընդհանուր առմամբ շուրջ 1,480,580,5 հազար դրամ գումար է հատկացվել Երևանի արդեն իսկ հիմնանորոգված, վերակառուցված կամ 2024 թ․- ին շինարարական աշխատանքների ավարտական փուլում գտնվող 15 մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման համար։
Այդ մանկապարտեզներն են՝
- Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզ
- Աջափնյակ վարչական շրջանի թիվ 47 մանկապարտեզ
- Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզ
- Էրեբունի վարչական շրջանի թիվ 63 մանկապարտեզ
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 76 մանկապարտեզ
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 77 մանկապարտեզ
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 81 մանկապարտեզ
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 82 մանկապարտեզ
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 88 մանկապարտեզ
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 մանկապարտեզի
- Նոր Նորք վարչական շրջանի թիվ 109 մանկապարտեզ
- Նոր Նորք վարչական շրջանի թիվ 110 մանկապարտեզ
- Շենգավիթ վարչական շրջանի թիվ 135 մանկապարտեզ
- Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138 մանկապարտեզ
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 161 մանկապարտեզ:
ՀՀ 2024 թ․- ի պետական բյուջեով Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման համար նախատեսված գումարը չէր բաշխվել՝ պայմանավորված նախագծանախահաշվային փաստաթղթերի բացակայությամբ։ Ներկայումս վերոնշյալ 15 մանկապարտեզների համար փաստաթղթերը պատրաստ են, ինչն էլ հիմք է հանդիսացել միջոցների հատկացման համար։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ