A
A
Ըմբիշ Հարությունյանը պարտվել է քառորդ եզրափակչում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվել է քառորդ եզրափակչում և չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը պարտություն է կրել Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլաևից: Եթե Աբդուլաևը դուրս գա եզրափակիչ, Արսենը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար, հայտնում է Armsport.am-ը։
Հարությունյանը մեկնարկային 1/8-րդ եզրափակչում գոտեմարտել է մեքսիկացի Ռոնա Բրավո-Յանգի հետ և 11:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Արսեն Հարությունյանն աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն։