Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Պաշտոնական

Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը պարեկներին գումար է առաջարկել․ նա ձերբակալվել է

ՊԾ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները օգոստոսի 8-ի կեսգիշերին Աշտարակի խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 49-ամյա վարորդը, մեքենան ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխելու ճանապարհին, պարեկներին գումար է առաջարկել: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։