Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շոյգու
A A
Պաշտոնական

Շոյգուն ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ և միջազգային անվտանգային ու քաղաքական հարցեր

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի հրավերով մեկնել է Թեհրան՝ հայտնում է ռուսական կողմը:
 
Իրանական ԶԼՄ-ների տվյալով՝ օրակարգում են գործակցության ամրապնդման և տարածաշրջանային, միջազգային, երկկողմ անվտանգային ու քաղաքական հարաբերությունների հետ կապված հարցեր:
 
Նշվում է, որ այցի ընթացքում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կհանդիպի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ռուսական կողմի տվյալով՝ Շոյգուին կընդունի նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: