Բացել լրահոսը Փակել լրահոսը
5774b913-775c-4184-ab53-8e1d07cd4750
A A
Պաշտոնական

Այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը

Հունվարի 28-ին, ժամը 15։04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարմարաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։24-ին, մարվել՝ 15։55-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը: